Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թուրքիայի արտգործնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Թուրքիայի արտգործնախարարը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր կորոնավիրուսի իմ թեստը դրական արդյունք է տվել: Բարեբախտաբար, հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել: Շարունակելու եմ հեռավար աշխատել»,- գրել է նա:

 Փետրվարի 5-ին հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա տիկինը: Հետագայում հայտնի էր դարձել, որ Էրդողանն ապաքինվել է, իսկ փետրվարի 14-15-ը նա արդեն այցելել էր Միացյալ Արաբական Էմիրատներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am