Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ուկրաինան ՌԴ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի  միջազգային դատարան

Ուկրաինան ՌԴ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի  միջազգային դատարան

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան պաշտոնապես Ռուսաստանի Դաշնության դեմ հայց է ներկայացրել Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է «Թվիթեր»-ում,  հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ուկրինֆորմ» գործակալությունը:

«Ուկրաինան պաշտոնապես Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Պահանջում ենք Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել ցեղասպանություն հասկացության աղավաղման համար՝ ագրեսիան արդարացնելու համար»,- հայտարարել է Զելենսկին։

Նա կոչ է արել դատարանին անհապաղ հրամայել ՌԴ-ին դադարեցնել ռազմական գործողությունները եւ լսումներ նշանակել արդեն հաջորդ շաբաթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am