Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Նոր գիրք»-5/22. Եսայան, Մարթել, Պոմիգալով, Անդրեև, Կորոբով

«Նոր գիրք»-5/22. Եսայան, Մարթել, Պոմիգալով, Անդրեև, Կորոբով

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Զապել Եսայան, «Սիլիհտարի պարտեզները»

Հեղինակի կենդանության օրոք վեպը հրատարակվել է մեկ անգամ՝ 1935թ. Երևանում, այնուհետև՝ 1950 թ. լույս է տեսել Կահիրեում: Դրանցում առկա են բնագրային բազմաթիվ տարբերություններ, վրիպակներ: Ներկա հրատարակությունն իրականացվում է դրանց մանրակրկիտ համեմատությամբ և համադրությամբ, շտկվել են բոլոր վրիպակներն ու անհարկի միջամտությունները: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

 Թարգմանական գրականություն. Յան Մարթել, «Պիի կյանքը»

Յան Մարթելի «Պիի կյանքը» վեպն անհավատալի պատմություն է նավաբեկությունից հետո օվկիանոսում գոյապայքար մղող պատանու մասին։ Գիրքն առավելապես հայտնի է դարձել համանուն ֆիլմի շնորհիվ։ Հանգամանքների բերումով հնդիկ պատանին և բենգալյան վագրը հայտնվում են բաց օվկիանոսում՝ միևնույն փրկանավակում։ Այստեղ ականատես ենք դառնում երկու ուժեղ կերպարի՝ մարդու և կենդանու հարաբերությունների հետաքրքրաշարժ ու կենսափիլիսոփայական մտորումներով լի ընթացքին: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

 Փաստավավերագրական գրականություն. Ալեքսեյ Պոմիգալով, Ալեքսանդր Անդրեև, Իլյա Կորոբով, «Մարդիկ և մեքենաները»

ԽՍՀՄ ղեկավարությունը 1940–ականների վերջին որոշեց կազմակերպել հայերի զանգվածային հայրենադարձություն։ Պատերազմից հետո մասնագետների մեծ կարիք կար, և որոշեցին այդ խնդիրը լուծել նաև Ցեղասպանությունից փրկված ու տարբեր երկրներում հաստատված հայերի օգնությամբ։ Հայրենադարձությունը փոխեց ՀԽՍՀ ամբողջ մշակույթը՝ կենցաղից մինչև նեղ մասնագիտություններ։ Խորհրդային Հայաստանի ղեկավարները Մոսկվային համոզեցին, որ Հայաստանում հնարավոր է ու պետք է  զարգացնել տեխնոլոգիաներ, շեշտը դնել էլեկտրոնային սարքերի արտադրության վրա։ Այս քաղաքականությունը հանգեցրեց գիտահետազոտական այնպիսի կենտրոնների ստեղծմանը, որոնք շատ արագ վերածվեցին ԽՍՀՄ ու նույնիսկ աշխարհի մակարդակով առաջատար ինստիտուտների։ Այս գիրքը պատմում է, թե ինչպես փոքր Հայաստանում զարգացան գերժամանակակից ինստիտուտներ, ու ինչպես մշակույթի փոփոխությունը երաշխավորեց գիտության զարգացման։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am