Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թուրքիան բանակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Կիևից իր երկու ինքնաթիռների վերադարձի հարցով

Թուրքիան բանակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Կիևից իր երկու 
ինքնաթիռների վերադարձի հարցով

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ իր երկու ինքնաթիռները Բորիսպոլի օդանավակայանից վերադարձնելու հարցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է նախարար Հուլուսի Աքարը:

«Փետրվարի 24-ին մենք մեր երկու Ա400Մ ինքնաթիռները հումանիտար օգնությամբ ուղարկել ենք Ուկրաինա: Միևնույն ժամանակ ծրագրում էինք այդտեղից տարհանել մեր քաղաքացիներին: Մեր երկու ինքնաթիռներն օդային տարածքի փակման պատճառով այժմ սպասում են Բորիսպոլի օդանավակայանում: Մենք այս հարցով շարունակում ենք շփումներն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ՝ ապահովելու մեր ինքնաթիռների առավելագույն անվտանգությունը»,- HaberTurk-ի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Աքարը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույցների մասին: «Մենք բանակցել ենք և շարունակելու ենք բանակցությունները: Ակնկալում ենք, որ դրական տեղաշարժեր կլինեն»,- ասել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am