Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հանրահայտ երգիչ Գարուն մենահամերգներով հանդես կգա Երևանում

Հանրահայտ երգիչ Գարուն մենահամերգներով հանդես կգա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաճանաչ երգիչ, երաժիշտ և դերասան Գարուն, որին ամբողջ աշխարհում լայն ճանաչում բերեց Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» ստեղծագործության համանուն մյուզիքլում Քվազիմոդոյի դերը, մենահամերգներով կներկայանա Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային ծրագրերը տեղի կունենան ապրիլի 21, 22-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Համերգները կազմակերպվում են Ֆրանկոֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:

Գարուն Հայաստանում ելույթ է ունեցել նաև 2009 թվականին: Լրագրողների հետ հանդիպմանը երգիչը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում համերգով հանդես գալը: Նա հնարավորություն է ունեցել այցելելու Հայաստանի պատմության թանգարան, սակայն խոստովանել է, որ իրեն հատկապես տպավորել է Խոր Վիրապը:

Երգչի անունը Պիեռ է, ազգանունը՝ Գարան, սակայն նրան վաղուց են դիմում Գարու կեղծանվամբ:

Երգեր գրելուց, կատարելուց զատ Գարուն նաև ֆիլմերում է նկարահանվում: Նա նկարահանվել է ֆրանսահայ ռեժիսոր  Էրիկ Կիվանյանի «Սիրո վերադարձ» ֆիլմի գլխավոր դերում: Մի առիթով նշել է, որ սիրով  է համագործակցում հայ ռեժիսորների հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am