Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» կինոնկարն ընդգրկվել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում
19:49, 21 Մարտ 2022
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի պետական աջակցությամբ նկարահանված «Երբ ես տխուր եմ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի մանկապատանեկան ֆիլմերի մրցույթում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Ֆիլմն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերությունն է, ռեժիսորը և նկարիչ-մուլտիպլիկատորը Լիլիթ Ալթունյանն է, սցենարի հեղինակներն են Լիլիթ Ալթունյանը և Արմինե Անդան, պրոդյուսերն Արմինե Անդանն է, համապրոդյուսերը՝ Ռեժինալդ դե Գիյեբոնը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում