Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր աջակցությունն է հայտնել ՀՀ արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումներին

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր աջակցությունն է հայտնել ՀՀ արդարադատության 
ոլորտում ընթացող բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը մարտի 24-ին  ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է արդարադատության նախարարությունում իրականացվող բարեփոխումները և դրանց ընթացքը:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, քննարկվել է արդարադատության ոլորտում ՀՀ-ԱՄՆ  համագործակցության ռազմավարությունը:  ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խոսել է, մասնավորապես,  Ոստիկանության բարեփոխումների և համատեղ իրականացվող մի շարք այլ ծրագրերի մասին՝ վերահաստատելով դեսպանատան պատրաստակամությունը շարունակել փոխգործակցությունը մինչև ծրագրերի վերջնական ավարտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am