Ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն` հաղթելով թուրք մարզիկին
22:45, 2 Ապրիլ 2022
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց թուրք Յունուս Էմրե Բաշարի հետ և առավելության հասավ 4:3 հաշվով: Գոտեմարտի ավարտից հետո թուրք ըմբիշը լաց եղավ:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը նոր է փոխել քաշային կարգը: Մինչ այս նա հանդես էր գալիս 72 կգ քաշային կարգում և դարձել էր աշխարհի չեմպիոն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում