Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Երեւանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանները հանդես եկան Գավառի պետական թատրոնի բեմում

Երեւանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանները հանդես եկան  
Գավառի պետական թատրոնի բեմում

ԳԱՎԱՌ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանանց տոնի միամսյակին նվիրված ցերեկույթների շարքը Գեղարքունիքի մարզում եզրափակվեց Գավառի Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում կայացած հանդիպմամբ։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  հանդիպման մասնակիցները դիտեցին Երեւանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանների կողմից բեմադրված «Եվ նորից գարուն» ներկայացումը:

Տոնական միջոցառմանը հրավիրված էին Գեղարքունիքի մարզային ենթակայության կրթամշակութային եւ առողջապահական հաստատությունների, Գավառի պետական համալսարանի, Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի համայնքապետարանների եւ նրանց ենթակայությամբ գործող հիմնարկների, մարզի ուժային կառույցների, Գեղարքունիքի ՋՕԸ կին աշխատակիցներ:

Կանանց տոնի առթիվ ներկաներին ողջունեցին եւ շնորհավորեցին  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը:

Միջոցառման ընթացքում գրական-երաժշտական կատարումներով հանդես եկան  Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մասնագետ Արփիկ Չքոլյանը, Սարուխանի արվեստի դպրոցի «Զանգեզուր» պարային համույթը եւ երգիչ, վոկալիստ Էդգար Ավետիսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am