Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ մեր պատկերացումներն ամբողջությամբ մնում են ուժի մեջ. նախարար

Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ մեր պատկերացումներն 
ամբողջությամբ մնում են ուժի մեջ. նախարար

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Սոնա Ղազարյանի հարցին:

Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ տեղի է ունեցել իր և Ադրբեջանի ԱԳ նախարարի հեռախոսազրույց՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: «Քննարկել ենք այն, ինչ վերջին 1 տարվա ընթացքում քննարկվել է և արձանագրվել է նաև Բրյուսելում երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով, այն է՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք ենթադրյալ կարգավորման պայմանագրին ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ երկու կողմերի պատկերացումները»,-ասաց Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ երկկողմ բանակցություններ տեղի չեն ունեցել, եղել է խոսակցություն՝ բանակցությունների մեկնարկի մասին:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ նախարարն ասաց. «Մեր պատկերացումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ ամբողջությամբ մնում են ուժի մեջ: Մենք տեսնում ենք ԼՂ-ի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Այն կոնֆերանսը, որով հիմնադրվել է այդ ձևաչափը, այդ կոնֆերանսի որոշումը ոչ ոք աշխարհում չի չեղարկել, այն ուժի մեջ է»:

Նա հիշեցրեց, որ, ցավոք, համանախագահող երկրների միջև հակասություններն այս պահին հայտնի պատճառներով այնքան բարենպաստ չեն, որ կարողանան երեքով քննարկում կարողանան կազմակերպել: «Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով որևէ վակում առաջանա»,-ասաց Միրզոյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am