Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մարտակերտի հատվածում շփման գիծը խախտած ադրբեջանական զորքերը բանակցություններից հետո համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր

Մարտակերտի հատվածում շփման գիծը խախտած ադրբեջանական զորքերը բանակցություններից հետո համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր։

Ավելի վաղ Մարտակերտի հատվածում ադրբեջանցիների կողմից  շփման գիծը խախտելու մասին հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ միջոցներ են ձեռնարկվում միջադեպը կարգավորելու ուղղությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am