Մարտակերտի հատվածում շփման գիծը խախտած ադրբեջանական զորքերը բանակցություններից հետո համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր
23:52, 15 Ապրիլ 2022
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր։
Ավելի վաղ Մարտակերտի հատվածում ադրբեջանցիների կողմից շփման գիծը խախտելու մասին հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ միջոցներ են ձեռնարկվում միջադեպը կարգավորելու ուղղությամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում