Արցախի ԱԳ նախարարը և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրները հանդիպման ընթացքում անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը
13:23, 26 Ապրիլ 2022
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների պատվիրակությանը՝ դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, հանդիպմանն արծարծվել են գլոբալ և տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքականությանը և մի շարք այլ թեմաների առնչվող հարցեր։
Նախարարը բարձր է գնահատել դիվանագիտական դպրոցի տեղն ու դերը հայ դիվանագետների պատրաստման գործում՝ գոհունակությամբ նշելով, որ Արցախի դիվանագիտական կորպուսում ևս մեծ է դպրոցի շրջանավարտների թիվը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում