Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Լեհաստանն ու Ռումինիան հայտարարել են զորավարժությունների մասին

Լեհաստանն ու Ռումինիան հայտարարել են զորավարժությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանն ու Ռումինիան ապրիլի 28-ին հայտարարել են զորավարժություններ անցկացնելու մասին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունների ֆոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լեհաստանում մայիսի 1-ից  մեկ ամիս երկրի  գրեթե բոլոր ճանապարհներով կտեղափոխվի ռազմական տեխնիկա, քաղաքացիներին հորդորել են չլուսանկարել և չհրապարակել տեղեկատվություն՝ տեխնիկայի և դրա տեղաշարժի մասին։ Նշվել է, որ տեխնիկայի տեղաշարժը կիրականացվի հիմնականում երկրի հյուսիսում և արևելքում։

Միաժամանակ Ռումինիայի ՊՆ-ն, մեկնաբանելով սոցիալական ցանցերում Ուկրաինայի և Մոլդովայի հետ սահման զինտեխնիկա տեղափոխելու մասին տեղեկությունները, հայտարարել է ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ զորավարժությունների անցկացման մասին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am