Էրդողանը հայտնել է Սիրիայի հյուսիսում փախստականների համար տներ կառուցելու մտադրության մասին
15:55, 30 Ապրիլ 2022
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան մտադիր է Սիրիայի հյուսիսում կառուցել 100 հազար տուն՝ այնտեղ սիրիացի փախստականների բնակեցնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սաուդյան Արաբիայից վերադառնալիս լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մեր նպատակն է առաջին հերթին կառուցել 100 հազար տուն: Սկզբնական շրջանում այնտեղ կարող են բնակեցվել Թուրքիա եկած սիրիացիները: Ներկայում մենք կառուցել ենք մոտ 60 հազար տուն»,- հայտարարել է Էրդողանը՝ նշելով, որ շարունակում են գործընթացը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում