Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թուրքիան հայտնել է Հյուսիսային Իրաքում ավելի քան 70 քուրդ զինյալի չեզոքացնելու մասին

Թուրքիան հայտնել է Հյուսիսային Իրաքում ավելի քան 70 քուրդ զինյալի չեզոքացնելու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Հյուսիսային Իրաքում իրականացված ռազմական գործողությունների արդյունքում չեզոքացվել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ ավելի քան 70 զինյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Նախարարը տեղեկացրել է, որ հատուկ գործողության ժամանակ մահացել է 10 թուրք զինվորական:

Թուրքիան ապրիլի 18-ից սկսած Հյուսիսային Իրաքում նոր անդրսահմանային գործողություն է սկսել ընդդեմ քուրդ զինյալների:

Թուրքական իշխանությունների տվյալներով՝ 2015 թվականից ի վեր թուրքական զինուժի գործողությունների զոհ է գնացել է PKK-ի ավելի քան 12 հազար անդամ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am