Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՄԱԿ-ի ԱԽ-ն մայիսի 12-ին կանցկացնի Ուկրաինայի հումանիտար իրադրությանը նվիրված նիստ

ՄԱԿ-ի ԱԽ-ն մայիսի 12-ին կանցկացնի Ուկրաինայի հումանիտար իրադրությանը նվիրված նիստ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) մայիսի 12-ին կանցկացնի Ուկրաինայի հումանիտար իրադրությանը նվիրված նիստ: Մայիսի 10-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել Է համաշխարհային կազմակերպության մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նիստը տեղի կունենա հինգշաբթի օրվա առաջին կեսին»,- ասել Է զրուցակիցը: Գործակալության մի այլ աղբյուր նաեւ հավաստել Է մայիսի 12-ին Անվտանգության խորհրդի կոնսուլտացիաների անցկացումը:

CNN հեռուստաալիքն իր հերթին հաղորդել Է, որ Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել Է Ֆրանսիայի եւ Մեքսիկայի պահանջով: Այն տեղի կունենա բաց ձեւաչափով, որեւիցե հարցի վերաբերյալ քվեարկություն չի սպասվում: Նիստի մասնակիցների առջեւ հանդես կգան ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչները, ընդգծել Է CNN-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am