Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

Podcast-Հարց բժշկին. Ինչ հետևանքներ է թողնում ծխելն օրգանիզմի վրա

Podcast-Հարց բժշկին. Ինչ հետևանքներ է թողնում ծխելն օրգանիզմի վրա

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում տարեկան 6 մլն մարդ մահանում է ծխելու հետևանքով առաջացող հիվանդություններից. ևս 600.000 մարդ մահանում է «պասիվ ծխելու» հետևանքով առաջացող հիվանդություններից: Ծխախոտի գործածումը հիպերտենզիայից հետո մահացության երկրորդ պատճառն է գլոբալ մակարդակով, և ներկայումս ամբողջ աշխարհում ծխախոտից մահանում է մեծահասակ 10 մարդուց մեկը: Թոքերի ուռուցքից մահացության դեպքերի 90%-ը պայմանավորված է ծխելով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հայաստանը ծխախոտ օգտագործողների թվով տասնմեկերորդ տեղն է զբաղեցնում աշխարհում:

Մայիսի 31-ին  Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Առողջապահության համաշխարհային ասամբլեան Առանց ծխախոտի միջազգային օրը հիմնել է 1988 թվականին համաշխարհային հանրության ուշադրությունը ծխախոտի օգտագործման մահացու հետևանքներին սևեռելու համար: 

Առանց ծխախոտի միջազգային օրվան ընդառաջ «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում այս անգամ անդրադարձել ենք մարդու օրգանիզմի վրա ծխախոտի թողած հետևանքներին, ծխելու հետևանքով առաջացող բարդություններին և հնարավոր լուծումներին:

Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի գիտական գծով խորհրդական, բժիշկ-ֆթիզիատր Լյուբով Նիկոլայանը նշեց, որ ծխախոտը, մարդու օրգանիզմում անցնելով ջերմային մշակում, նիկոտինից զատ արտազատում է ծխախոտի զանազան արտազատուկներ, որոնք շատ ավելի վնասակար են,  որոնց մասին ծխողներն ընդհանրապես չգիտեն, քիչ գիտեն կամ պարզապես չեն ուզում իմանալ:

«Այդ վնասակար արտազատուկներից ամենահանրաճանաչը «արսեն»-ն է, որը դեռ հին ժամանակներից հայտնի սպանող թույն է: Այն ծխողների մոտ կամաց-կամաց թունավորում է ոչ միայն շնչառական օրգանները, այլև ամբողջ օրգանիզմը: «արսեն»-ից զատ ծխախոտի մեջ կա բենզոլ, ֆենոֆտալեին, ինչի  հիմքի վրա ստանում են ֆորմալին, որն օգտագործվում է օրգանիզմը զմռսելու համար: Կան նաև բազմաթիվ խեժեր, որոնք ջերմային մշակումից հետո անցնում են շնչառական ուղիներ, և տարիների ընթացքում այդ մրուրը մարդու օրգանիզմում նստվածք է տալիս և մեխանիկական ճանապարհով բերում է շնչառական համակարգի նեղացման, ախտահարման և մի շարք այլ խնդիրների:

Թե ինչ հետևանքներ ու բարդություններ է թողնում թոքերի և առհասարակ օրգանիզմի վրա ծխախոտի օգտագործումը, ինչ հնարավոր լուծումներ է առաջարկում առողջապահության նախարարությունը և ի՞նչ կարևոր ուղերձ  ունի մայիսի 31-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը,  առաջարկում ենք տեղեկանալ՝ լսելով պոդքաստը:  

Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]