ՏՏ ոլորտի հազար մասնագետներ և ավելի քան քսանհինգ տեղական և միջազգային խոսնակներ կմասնակցեն «Երևան, Թեք Ֆորում-2022»-ին
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի տեխնոլոգիական «Երևան, Թեք Ֆորում-2022» (Yerevan Tech Forum 2022-YTF) միջոցառումը, որին կմասնակցեն ոլորտի շուրջ 1000 մասնագետներ և 25+ տեղական ու միջազգային խոսնակներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը տեղի կունենա մայիսի 21-ին։
Ֆորումի նպատակն է մեկ հարթակում համախմբել տեխնոլոգիական ոլորտների մասնագետներին ու ընկերություններին՝ համատեղ քննարկելու արագ փոփոխվող աշխարհում ծառացած սպառնալիքները, մշակելու լուծումներ՝ վեր հանված խնդիրների վերաբերյալ։
Երևան Թեք Ֆորում 2022-ի ընթացքում կլինեն ելույթներ և քննարկումներ հետևյալ թեմաների շուրջ. «Տեխնոլոգիաները փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հնարավորություններ», «Կորպորատիվ կառավարումն անընդհատ փոփոխվող միջավայրում», «Բիզնես գործընթացների փոխակերպումն անցումային ժամանակաշրջանում», «Մարքեթինգը՝ գլոբալ փոփոխությունների պայմաններում», «Մատակարարման շղթաների թվային փոխակերպումը», «Անվտանգությունը՝ ցանցային աշխարհում»։
Ֆորումի շրջանակում կանցկացվեն նաև պանելային քննարկումներ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է Երևան Թեք Ֆորում 2022-ի պաշտոնական գործընկերը:
Մասնակցելու համար հարկավոր է ունենալ հրավիրատոմս, որը կարող եք ստանալ լրացնելով մասնակցության հայտը www.yerevantechforum.am կայքում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում