Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Արցախի պետնախարարը ողջունել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի մեկնարկը Ստեփանակերտում

Արցախի պետնախարարը ողջունել է «Ապագա հայկականը» նախաձեռնության 
ժողովրդագրական ֆորումի մեկնարկը Ստեփանակերտում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 22-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի բացման արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, պետական նախարարը ողջունել է ֆորումի անցկացման գաղափարը, որը ներառական միջավայր է ապահովում բազմաթիվ սրտացավ ու պրոֆեսիոնալ հայերին՝ իրենց դիտարկումներն ու առաջարկները ներկայացնել Արցախի առջև ծառացած ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

«Արցախը բացառիկ նշանակություն ունի հայության համար անցյալում, ներկայում և ապագայում, և Արցախի ապագայի երաշխավորման համար ժողովրդագրությունը կարևոր ուղղություններից է: Ուստի, ողջունելի է այս ֆորումի նախաձեռնությունը, որը լրջորեն կաջակցի ժողովրդագրության ռազմավարության մշակման ու իրագործման ուղղությամբ կատարվող պետական ջանքերին»,- նշել է պետական նախարարը:

Ըստ աղբյուրի՝ ֆորումի շրջանակներում պետական նախարարն առանձին հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել նախաձեռնության մի խումբ անդամների հետ, ներկայացրել արծարծվող հարցերի շուրջ իր մոտեցումները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]