Հայ շախմատիստները մասնակցում են Շարժայի միջազգային մրցաշարին
12:20, 23 Մայիս 2022
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները մասնակցում են Շարժայի բաց մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանն ունեն 1,5 միավոր: 1-ական միավոր ունեն Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը: Կես միավոր ունի Արթուր Դավթյանը: Միավոր չի վաստակել Մամիկոն Ղարիբյանը:
Շարժայի բաց մրցաշարին մասնակցում են 80 շախմատիստներ: Այն բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի մայիսի 29-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում