Էրդողանը առկա պայմաններով դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը
15:40, 23 Մայիս 2022
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առկա պայմաններով դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Էրդողանը նշել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը, որը չի պաշտպանում անվտանգության հիմնարար ասպեկտները, օգուտ չի բերի ոչ Թուրքիային, ոչ էլ Հյուսիսատլանտյան դաշինքին:
«Մենք կարծում ենք, որ ընդլայնման քաղաքականությունը, որը չի պաշտպանում անվտանգության հիմնարար ասպեկտները, օգուտ չի բերի ո՛չ մեզ, ո՛չ ՆԱՏՕ-ին»,- ասել է Էրդողանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում