ԵԱ-Երևան. Գնում ենք դեպի Եվրոպայի առաջնության ոսկի. Ռաֆայել Հովհաննիսյան
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ ՌաֆայելՀովհաննիսյանը Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչից մեծսպասելիքներ ունի:
«Գերազանց մենամարտ եմ անցկացրել: Շատ լավ էի պատրաստվել: Նախորդ մենամարտից հետոհասցրել էի վերականգնվել: Փորձում ենք ավելին անել և գնում ենք դեպի ոսկի» - «Արմենպրեսի»-իհաղորդմամբ լրագրողների հետ զրույցում ասաց Ռաֆայել Հովհաննիսյանը:
Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը բռնցքամարտի Եվրոպայիառաջնության եզրափակիչում է: Նա առավելության հասավ Լեհաստանի ներկայացուցիչ ԹոմասՆիեձվեցկու նկատմամբ։ Հովհաննիսհանը հաղթեց Նիձվիցկուն 5:0 հաշվով:
Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները կմրցեն երեկոյան մրցահերթում: 57 կգ քաշայինԱրթուր Բազեյանի հակառակորդը բուլղար Խավիեր Իբանիես Դիաս: Օլիմպիական խաղերիբրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի մրցակիցը Հունգարիայից Ռիչարդ Կովաչն է: Եվ 92 կգքաշում Նարեկ Մանասյանը կփորձի հաղթել Իսպանիայից Էմանուել Ռեյես Պլան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում