Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Թուրքիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անադոլու»-ն:

Թուրքիայի արտգործնախարարի փոխանցմամբ՝ Լավրովը Թուրքիա կայցելի հունիսի 8-ին:

«ՌԴ ԱԳՆ ղեկավարին կուղեկցի ռազմական պատվիրակություն, որը քննարկումներ կանցկացնի թուրքական համապատասխան գերատեսչությունների հետ»,-ասել է նա։

Չավուշօղլուի փոխանցմամբ՝ ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է Սև ծովով ցորենի մատակարարման «անվտանգության միջանցքի» ձևավորումը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am