Հնդկաստանը մտադիր է կրկնապատկել ռուսաստանյան նավթի ներմուծումը. Bloomberg
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը բանակցություններ Է վարում ռուսաստանյան նավթի ներմուծումն ավելացնելու շուրջ՝ «Ռոսնեֆտ» ընկերությունից մատակարարումների հաշվին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:
«Հնդկաստանը մտադիր Է կրկնապատկել ռուսաստանյան նավթի ներմուծումը: Պետական նավթավերամշակման ընկերությունները ձգտում են ավելի շահավետ մատակարարումներ ստանալ «Ռոսնեֆտ» հանրային բաժնետիրական ընկերությունից, քանի որ միջազգային խաղորդները հրաժարվում են Մոսկվայի հետ համագործակցությունից»,-գրում Է գործակալությունը:
Աղբյուրների խոսքով՝ պետական ընկերությունները կոլեկտիվ կերպով աշխատում են ռուսաստանյան նավթի Հնդկաստան մատակարարման նոր վեցամսյա պարտավորագրերի կնքման եւ ապահովման վրա: Բեռները պահանջվում են «Ռոսնեֆտ»-ից մատակարարման պայմաններով, իսկ վաճառողն զբաղվելու Է փոխադրման եւ ապահովագրության հարցերով: Նավթի ծավալների եւ գների շուրջ մանրամասները դեռ քննարկվում են, իսկ հնդկական բանկերը մտադիր են լիովին ֆինանսավորել բոլոր մատակարարումները, հաղորդում Է Bloomberg-ը:
Պետական նավթավերամշակման ընկերությունների թվում են Indian Oil Corp-ը, Hindustan Petroleum-ը եւ Bharat Petroleum-ը, իսկ մասնավոր վերամշակողներն են Reliance Industries-ը եւ Nayara Energy-ն, որը մասնակիորեն պատկանում են «Ռոսնեֆտ»-ին:
Bloomberg-ի հաշվարկների համաձայն, Հնդկաստանն ավելի քան 40 միլիոն բարել ռուսաստանյան նավթ Է գնել փետրվարի վերջից մինչեւ մայիսի սկիզբն ընկած ժամանակաշրջանում, ինչը մոտավորապես 20 տոկոսով գերազանցում Է ամբողջ 2021 թվականի մատակարարումների ծավալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում