Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայաստանը Եվրոպայի խորհրդի կայուն և վստահելի գործընկերն է. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը Եվրոպայի խորհրդի կայուն և վստահելի գործընկերն է. Վահագն 
Խաչատուրյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի գլխավորած 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 9-ին ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, ողջունելով պատվիրակության այցը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ մեր երկիրն անկախությունից ի վեր շատ սերտ համագործակցում է ԵԽ-ի հետ և վերջինս հանդիսանում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը:

Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ Եվրոպայի խորհուրդը և Վենետիկի հանձնաժողովը շարունակաբար աջակցում են Հայաստանի՝ բարեփոխումների իրականացման և ժողովրդավարության ամրապնդման օրակարգին, որն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության և արդյունավետ աշխատանքի ապահովմանը:

Կլեր Բազի Մալորին իր հերթին նշել է, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի կայուն և վստահելի գործընկերն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am