Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Չինաստանում ջրարկել են երրորդ՝ առավել ժամանակակից ավիակիրը

Չինաստանում ջրարկել են երրորդ՝ առավել ժամանակակից ավիակիրը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 17-ին Շանհայում  տեղի Է ունեցել ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի ամենաժամանակակից, երրորդ ավիակրի ջրարկման արարողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը: Ավիակիրը, որն ստացել Է «Ֆուցզյան» անվանումը, լքել Է չոր նավաշինարանը եւ կառանվել մոտակա նավամատույցում: «Ֆուցզյանը» չինական առաջին ավիակիրն Է դարձել, որը սարքավորվել Է Էլեկտրամագնիսական կատապուլտով՝ տարբեր տեսակի ինքնաթիռների գործարկման համար:

Նավի լրիվ ջրատարողությունը, չինական կողմի տվյալներով, կազմում Է 80 հազար տոննա: Այժմ ավիակիրը պետք Է հանդերձվի սարքավորումներով, որը պետք Է տեւի երկուսից մինչեւ վեց ամիս: Դրան կհաջորդեն նավի փորձարկումները նավահանգստում եւ ծովային ընթացային փորձարկումները, որոնք, հավանաբար, կտեւեն վեց ամիս՝ նախքան ր ինժեներներն սկսեն թեստավորել Էլեկտրամագնիսական կատապուլտը: ՉԺՀ-ի ռազմածովային ուժերը վերջին տարիներին մեծացրել են ներկայությունը Հնդկական օվկիանոսում եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում, առաջին արտասահմանյան բազան են ստեղծել Ջաբուտիում, որտեղ նաեւ ռազմական ներկայություն ունեն ԱՄՆ-ը եւ Ճապոնիան:

Ներկայում ՉԺՀ-ի ռազմածովային ուժերն ունեն 355 նավ, ներառյալ սուզանավերը: Ամերիկյան կողմի գնահատմամբ, Չինաստանը նավատորմի կազմը մինչեւ 2025 թվականը կհասցնի 420, իսկ մինչեւ 2030 թվականը՝ 460 նավի: AP-ն նշում Է, որ ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի նավերը քանակությամբ ամենախոշորն են աշխարհում. դրանք հնարավորություններով զիջում են միայն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին: Այսպես, ԱՄՆ-ի սպառազինության մեջ կա 11 ավիակրներ, ինն ունիվերսալ դեսանտային նավեր, որոնք կարող են կրել ուղղաթիռներ եւ ուղղահայաց թռիչքի ինքնաթիռներ: Բացի այդ, ԱՄՆ-ն ավելի ու ավելի մեծ ուշադրություն Է հատկացնում Չինաստանի շուրջ տարածաշրջանին, ներառյալ Հարավ-չինական ծովը, որտեղ ՉԺՀ-ն եւ մի քանի այլ պետություններ տարածքային վեճեր ունեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am