Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի անդամակցմանը Եվրամիությանը. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի անդամակցմանը Եվրամիությանը. Վլադիմիր Պուտին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը ռազմական կազմակերպություն չէ, ուստի Ռուսաստանը դեմ չէ, որ Ուկրաինան անդամակցի Եվրամիությանը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության սկսվելուց հաշված օրեր անց՝ 2022 թ. փետրվարի 28-ին, երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել էր Ուկրաինայի հայտը Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ:

Ապրիլի 8-ին Կիև կատարած այցի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն փոխանցել է հարցաշար, որի լրացումը անհրաժեշտ քայլ է պետությանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու համար: Ֆոն դեր Լեյենը խոստացել է, որ Ուկրաինայի անդամակցման գործընթացը շատ ավելի կարճ կտևի, քան այլ թեկնածուների դեպքում է լինում: Ուկրաինայի վարչապետի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով տեղակալն էլ իր հերթին հայտարարել էր, թե ուկրաինական կողմն ակնկալում է որ արդեն հունիսին Ուկրաինան ԵՄ անդամակցման թեկնածուի կարգավիճակ կստանա:

Հունիսի 16-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կիևում հայտարարել էր, որ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ռումինիան կողմ են Ուկրաինային անհապաղ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալուն:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am