Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կվերականգնենք հայկական ավիացիայի երբեմնի փառքը. Միհրան Խաչատրյան

Քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կվերականգնենք հայկական ավիացիայի 
երբեմնի փառքը. Միհրան Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորընտիր նախագահ Միհրան Խաչատրյանը կարծում է,որ ոչ ոք միանձնյա և ինքնուրույն չի կարող լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի ավիացիայի առջև։

«Ես միանգամայն համոզված եմ, որ դրանք լուծելի են, և դրա համար բոլոր նախանշանները և հիմքերն առկա են։ Անչափ շնորհակալ եմ ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար։ Դրանցից յուրաքանչյուրը արժեքավոր է և պարտավորեցնող։ Հավատացա՛ծ եղեք՝ միահամուռ ուժերով և քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կվերադարձնենք և կվերականգնենք հայկական ավիացիայի երբեմնի փառքը և բարձր հեղինակությունը»,- ասված է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տարածած հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am