Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գուստավո Պետրոն հաղթում Է Կոլումբիայի նախագահի ընտրություններում

Գուստավո Պետրոն հաղթում Է Կոլումբիայի նախագահի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենատոր Գուստավո Պետրոն, որը ներկայացնում Է «Պատմական դաշինք» ձախ կոալիցիան, հաղթում Է Կոլումբիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում: Այդ մասին են վկայում տվյալները քվեաթերթիկների 98,22 տոկոսի արագ հաշվումից հետո, որոնք հունիսի 19-ին իր կայքում հրապարակել Է Քաղաքացիական կացության ակտերի ազգային ռեեստրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ տեղեկատվության համաձայն՝ Պետրոյի օգտին Է քվեարկել ընտրողների 50,51 տոկոսը: Նրա մրցակից Ռոդոլֆո Էռնանդեսին, որը ներկայացնում Է «Հակակոռուպցիոն կառավարիչների լիգա» սեփական քաղաքական շարժումը, որը դաշինք չի կազմել այլ կուսակցությունների հետ, պաշտպանել Է քվեարկողների 47,22 տոկոսը:

«Այսօր տոն Է ժողովրդի համար: Թող նա տոնի առաջին ժողովրդական հաղթանակը: Թող կրած այդքան զրկանքները մեղմացնի ուրախությունը, որն այսօր համակում Է հայրենիքի սիրտը»,- գրել Է Պետրոն Twitter-ում, քվեների հաշվման արդյունքների հրապարակումից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am