Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Համայնքային ավտոբուսների բոլոր վարորդները պարտադիր բուժզննում կանցնեն  

Համայնքային ավտոբուսների բոլոր վարորդները պարտադիր բուժզննում կանցնեն

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները պետք է պարբերաբար պարտադիր բուժզննում անցնեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, կարևորելով ուղևորների անվտանգությունը, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է առողջապահական ապահովագրության շրջանակում ապահովել գործընթացը: Հարկ է նշել, որ համայնքային ընկերությունում աշխատող վարորդներն այս տարվանից առողջապահական ապահովագրության հնարավորություն են ստացել:

Երևանյան բոլոր շենքերն էլ կունենան հասցեագրման միանման ցուցանակներ: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարվել է արագացնել գործընթացը:

Ամբողջությամբ ավարտվել է Մարտիրոս Սարյանի անվան պուրակի կանաչապատման ծրագիրը: Վերականգնվել ու թարմացվել է կանաչ գոտին, ճիմապատվել է շուրջ 3 000 քմ տարածք, ծաղկաթմբերի համար 40 խմ հատուկ հողախառնուրդ է բերվել, արդիականացվել է 1700 գծմ ոռոգման համակարգը, տնկվել է շուրջ 4 000 ծաղիկ ու 3 850 ծաղկող, մշտադալար թփեր:

Անհրաժեշտ ջրաքանակ ապահովելու և կանաչ տարածքները լիարժեքորեն ոռոգելու նպատակով ընթացքի մեջ են Դալմայի ջրագծի որոշ հատվածների փոխարինման աշխատանքները: Անցկացվում է 630 մմ-անոց 344 գծմ երկարությամբ նոր խողովակաշար, այն հնարավորություն կտա ամբողջությամբ լուծել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ոռոգման խնդիրը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. շատրվանային համալիր կկառուցվի: Տարածքը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում: Նախագծման մրցույթն արդեն կայացել է: Հանձնարարվել է գործընթացը կազմակերպել այնպես, որ տարածքին համահունչ միջավայր ձևավորվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am