Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Փաշինյանն ու Միշուստինն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցության խնդիրներին

Փաշինյանն ու Միշուստինն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցության 
խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանն անդրադարձել է ռուս վրացական-սահմանի Վերին Լարսի անցակետում առաջացած խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում առաջացած խնդիրները լուծելու համար՝ հիշեցնելով, որ սա «Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ճանապարհն է»։

«Այդ հարցի հետ կապված կային մտահոգություններ, քանի որ որոշակի խնդիրներ կան՝ կապված տնտեսական հոսքերի ավելացման հետ։ Շատ կարևոր է, թե ինչ ենք պայմանավորվել, այդ թվում՝ վրացի մեր գործընկերների հետ: Եվ կարևոր է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը արհեստական խոչընդոտների չհանդիպի»,-նշել է վարչապետ Փաշինյանը:

Նա նաև աջակցությունն է հայտնել ամբողջ տարածաշրջանի ապաշրջափակմանը:

«Հուսով եմ, որ արդեն իսկ կատարված աշխատանքի արդյունքում կգանք կոնկրետ լուծումների։ Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը ստեղծված իրավիճակում առանձնահատուկ նշանակություն ունի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am