Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Եվրամիության դեսպանը ժամանել է ՌԴ ԱԳՆ

Եվրամիության դեսպանը ժամանել է ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերն ՌԴ ԱԳՆ Է ժամանել՝ կապված Կալինինգրադի մարզում մի շարք ապրանքների տարանցումն արգելելու Լիտվայի որոշման հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, դեսպանի մեքենան հենց նոր մոտեցել Է Սմոլենկսի հրապարակում գտնվող շենքին: Լիտվայի երկաթուղիներն ավելի վաղ Կալինինգրադի երկաթուղուն ծանուցել Էին հունիսի 18-ից մի շարք ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին, որոնք հայտնվել Էին ԵՄ-ի պատժամիջոցների ներքո:

Մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովը հայտարարել Է, որ Կալինինգրադի մարզի լաստանավային համալիրը գլուխ կհանի Լիտվայի տարածքով տարանցման սահմանափակման պատճառով նոր բեռների հետ կապված հարցում:

Լիտվայի տարածքով Կալինինգրադի մարզ նավթամթերքների տեղափոխումը շարունակվում Է, դրանց տարանցումը չի սահմանափակվել մինչեւ օգոստոսի 10-ը: Ալիխանովը նաեւ հայտնել Է, որ Ռուսաստանում ԵՄ-ի դեսպանը հունիսի 21-ին ԱԳՆ Է կանչվել տարանցման սահմանափակման պատճառով, նրան կներկայացվեն պայմաններ:

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Է, որ Լիտվան, նման որոշում ընդունելով, գործում Է ագրեսիվորեն եւ դուրս Է եկել ոչ բարեկամական սահմաններից: Նա հավելել Է, որ Վիլնյուսը պետք Է հասկանա, որ Կալինինգրադ տարանցման հարցում իր գործողությունները Մոսկվայի կողմից որպես թշնամական բնութագրելը նշանակում Է, որ այժմ «արդեն խոսելն ավելորդ Է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am