Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Կայացել է լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի առաջնությունը. հայտնի են հաղթողները

Կայացել է լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի 
առաջնությունը. հայտնի են հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում օրերս կայացել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի առաջնությունը, որին մասնակցել են տղամարդկանց 6 և կանանց 9 թիմեր Երևանից և ՀՀ մարզերից:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, առաջնության մասնակից թիմերը պայքարը սկսել են իրենց ենթախմբերում, որից հետո լավագույն 4 թիմերը դուրս են եկել կիսաեզրափակիչ:

Կանանց պայքարում առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է Երևանի «Ավան» թիմը (Պողոսյան Մերի, Մելքումյան Դիաննա), երկրորդ տեղը զբաղեցրել է «Վան» ակումբի աղջիկների թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Երևանի ԲՊՀ թիմը:

Տղամարդկանց շրջանում գլխավոր պայքարը ծավալվել է Մ20 հավաքական, ՖԻՄԱ-1, «Գյումրի» և ՖԻՄԱ-3 թիմերի միջև: Երրորդ տեղի համար պայքարում միմյանց հետ մրցել են «Գյումրի» և ՖԻՄԱ-3 թիմերը. հաղթել են գյումրեցիները՝ 2:0 հաշվով: Տղամարդկանց եզրափակչում մրցել են ՖԻՄԱ-1-ն ու Հայաստանի Մ20 հավաքականը: Հաղթող է ճանաչվել Հայաստանի մինչև 20 տարեկանների թիմը՝ դիմակայությունն ավարտելով 2-1 հաշվով: Հաղթող թիմի կազմում հանդես են եկել Խաչատուր Ասմարյանը (ԲԿՄԱ) և Վահե Նազարյանը (ԽՄՕՄՄ):

ԲԿՄԱ և ԽՄՕՄՄ թիմերի մարզիկները միավորվել են Մ20 հավաքական թիմի կազմում և պատրաստվում են հուլիսի 12-17-ը Թուրքիայում կայանալիք Եվրոպայի մինչև 20 տարեկանների լողափնյա վոլեյբոլի առաջնությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am