Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպանը
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Վահագն Խաչատուրյանին հունիսի 30-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին (նստավայրը՝ ք․ Մոսկվա):
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Օկունլոլա-Բիաուին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք երկու հանրապետությունների համագործակցության զարգացման գործում: Վահագն Խաչատուրյանը շեշտել է փոխգործակցության առկա հնարավորությունները՝ նկատի առնելով նաև այն, որ Բենինի Հանրապետությունում ունենք հայկական համայնք:
Երկուստեք կարևորվել է կրթական, առևտրատնտեսական ոլորտներում, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցության ու ջանքերի ներդաշնակումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում