Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի 
միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, նշելով, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ օրակարգին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է  հայտնել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների մի շարք հարցերի օպերատիվ արձագանքելու համար:

Քննարկվել են նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ օգոստոսին Ղրղզստանում կայանալիք նիստի օրակարգին վերաբերվող հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am