Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին

Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու վերակառուցման աշխատանքները 
կմեկնարկեն օգոստոսին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականի օգոստոսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան:

Խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքի երկայնքով ձգվող նոր ճանապարհին: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանվել էր, որ կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարիների ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախումբը կտեղափոխվի այնտեղ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am