Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանը ձեռնարկում է թրաֆիքինգի դեմ պայքարում 1-ին խմբի երկրների ցանկում ընդգրկվելու քայլեր

Հայաստանը ձեռնարկում է թրաֆիքինգի դեմ պայքարում 1-ին խմբի երկրների ցանկում 
ընդգրկվելու քայլեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը մասնակցել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրազեկման և կանխարգելման տեղեկատվական արշավի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Բացման խոսքում փոխնախարար Թումանյանցը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և ներկաներին, ինչպես նաև ընդգծել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրազեկման ու կանխարգելման տեղեկատվական արշավի մեկնարկի կարևորությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, փոխնախարարը, մասնավորապես, ներկայացրել է վերջին տասնամյակներում Կառավարության կողմից մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին ուղղված միջոցառումները և դրանց իրականցման արդյունքում գրանցված շոշափելի արդյունքները: Փոխնախարար Թումանյանցը շեշտադրել է նաև նմանատիպ միջոցառումների իրականացման համակարգային բնույթի կարևորությունը:

«Փոխնախարար Թումանյանցը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարության «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2022 թվականի հրապարակած զեկույցի շրջանակներում պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների արդյունավետ համագործակցության շնորհիվ՝ Հայաստանը դասակարգման սանդղակում պահպանել է իր դիրքը 2-րդ խմբում, ինչպես նաև գրանցել է որոշակի առաջընթաց:

Փոխնախարար Թումանյանցը ներկայացրել է նաև Արդարադատության նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության փորձագիտական խմբի համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները, և կարևորել մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման դեմ պայքարին ուղղված համագործակցության հետագա ընթացքը:

Փոխնախարարը հավելել է, որ Արդարադատության նախարարությունը հետամուտ է լինելու ԱՄՆ պետդեպարտամենտի 2022 թվականի զեկույցի շրջանակներում տեղ գտած առաջարկների իրականացմանը՝ թրաֆիքինիգի դեմ պայքարում Հայաստանին ընդգրկելով 1-ին խմբի երկրների ցանկում, որում եղել է տարիներ շարունակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ միջոցառումը տեղի է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող Տվյալներ ազդեցության համար (D4I) ծրագրի՝ Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի մշտադիտարկման համակարգերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնության շրջանակներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am