Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մեծ պատիվ ու պատասխանատվություն է շարունակել հորս մարդասիրական առաքելությունը հիմնադրամի միջոցով. Նիկոլա Ազնավուրը նշում է տարեդարձը

Մեծ պատիվ ու պատասխանատվություն է շարունակել հորս մարդասիրական 
առաքելությունը հիմնադրամի միջոցով. Նիկոլա Ազնավուրը նշում է տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի որդի, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրն օգոստոսի 5-ին նշում է 45-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ազնավուր» հիմնադրամը շնորհավորել է նրան՝՝ մեջբերելով Նիկոլա Ազնավուրի՝ Շառլ Ազնավուրի մասին խոսքերը.

«Հայրս երբեք խորհուրդներ չի տվել՝ նույնիսկ իր երեխաներին։ Նա սովորեցնում էր օրինակով։ Հենց օրինակով էլ նա մեզ է փոխանցել եռանդուն աշխատանքի կարևորությունը։  Հորս կյանքում առանցքային նշանակություն ուներ մարդկանց հետ իր ունեցածը կիսելու և ապրումակցելու կարողությունը, ահա թե ինչու էր նա ցանկանում «Ազնավուր» հիմնադրամի շուրջ միավորված տեսնել նրանց, ովքեր ևս կրում են այդ արժեքները։ Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է կարողանալ շարունակել նրա մարդասիրական առաքելությունը հիմնադրամի միջոցով»։

Հիմնադրամը Նիկոլա Ազնավուրին շնորհակալություն է հայտնել նվիրումի և կատարած մեծ աշխատանքի համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am