Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել Է կորոնավիրուսի 18 հազար 555 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել Է կորոնավիրուսի 18 հազար 555 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով նոր հիվանդացածների օրական աճն ապրիլի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 18,5 հազարը: Այդ մասին վկայում են օպերատիվ շտաբի՝ օգոստոսի 5-ին հրապարակված տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Անցած օրվա համեմատությամբ, երբ Ռուսաստանում գրանցվել Է 17 հազար 126 ախտահարված, COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվն աճել Է 1429-ով: Հիվանդացության աճ Է նշվում երրորդ օրն անընդմեջ:

Գրանցվել Է 18 հազար 555 հիվանդ, հիվանդանոցներում հայտնվել Է 906 մարդ: Հոսպիտալացվածների թվի ավելացում Է նշվում ՌԴ-ի 40 սուբյեկտներում, նվազում՝ երկրի 40 տարածաշրջաններում, իրադրությունն անփոփոխ Է մնացել հինգ սուբյեկտներում: Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակից մահացել Է 47 մարդ, նախօրյակին շտաբը հաղորդել Է 44 մահացածի մասին: «Օրվա ընթացքում ապաքինվել Է 9817 մարդ կամ 0,7 տոկոսով ավելի օգոստոսի 4-ի համեմատությամբ»,-հավելել են օպերատիվ շտաբում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am