5 մագնիտուդից ավելի մի քանի երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիսում
12:49, 11 Օգոստոս 2022
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի լույս 11-ի գիշերը 5,1-ից մինչեւ 5,4 մագնիտուդով մի քանի երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիսում, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Այդ մասին հայտնել Է Ազգայն օդերեւութաբանական վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Նակագավա ավանի շրջանում, օջախն ընկած Է եղել 4-ից մինչեւ 10 կիլոմետր խորության վրա: Դրանից հետո նույն վայրում գրանցվել Է 4 մագնիտուդից պակաս հինգից ավելի հետցնցում: Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: NHK հեռուստաալիքի տվյալներով՝ ավանով անցնող ճանապարհներից մեկը փակ Է մասնակի փլման պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում