Տիգրան Բարսեղյանի «Սլովան»-ը դուրս մնաց Եվրոպայի լիգայից
09:33, 12 Օգոստոս 2022
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Սլովան»-ը չի շարունակի պայքարը Եվրոպայի լիգայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Սլովան»-ը մրցեց հունական «Օլիմպիակոս»-ի հետ և զիջեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով, իսկ հարվածաշարում առավել դիպուկ էին հունական ակումբի ֆուտբոլիստները` 4:3:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 68-րդ րոպեին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում