Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Տավուշի սահմանամերձ բնակավայրերում կիրականացվի «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» նախագիծը

Տավուշի սահմանամերձ բնակավայրերում կիրականացվի «Երաժշտություն հանուն 
խաղաղության և հույսի» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության» աջակցությամբ օգոստոսի 23-25-ը Տավուշի սահմանամերձ բնակավայրերում տեղի կունենա «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագիրը կրող նախագիծը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի կոմպոզիտորների միությունից:

«Նշենք, որ նախագիծը մեկնարկել էր հուլիսին. նախ Սյունիքի, ապա Արցախի սահմանամերձ բնակավայրերում Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը, Էդգար Գյանջումյանը, Վահե Հայրապետյանը, Նարինե Զարիֆյանը, Աշոտ Ղազարյանը և Էդմոնդ Մակարյանը միության նախագահ Արամ Սաթյանի գլխավորությամբ հանդիսատեսին ներկայացրեցին իրենց ստեղծագործությունները՝ իրենց իսկ կատարմամբ: Բեմում էին նաև մենակատարներ Արման Աբրահամյանը, Լուսինե Կչոզյանը, Մարինա Խանդանյանը, Արմեն Մկրտչյանը»,-  ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նույն կազմով կոմպոզիտորների միության պատվիրակությունը Տավուշի մարզում առաջին համերգը կտա Մովսես գյուղում՝ օգոստոսի 23-ին: Օգոստոսի 24-ին նախատեսվում են համերգներ Չինարի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում, օգոստոսի 25-ին էլ՝ Պառավաքար գյուղում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am