Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

«իԳործ» ծրագրի երկրորդ փուլի մասնակիցների 70 տոկոսը հայրենադարձվել է. 50 մասնագետ ստացավ վկայական

«իԳործ» ծրագրի երկրորդ փուլի մասնակիցների 70 տոկոսը հայրենադարձվել է. 50 
մասնագետ ստացավ վկայական

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2021 ծրագրի հանդիսավոր փակման արարարողության շրջանակում 50 մասնագետ ստացավ վկայականներ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, փոխնախարարներ, ծրագրի մասնակիցները, ովքեր 1 տարի առաջ տարբեր երկրներից Հայաստան են ժամանել և աշխատել պետական կառույցներում:

Զարեհ Սինանյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին իրենց ոլորտներում նվիրված աշխատանքի համար: 

«իԳործ» 2021-ի շրջանակներում ծրագրեր իրականացվեցին առողջապահության, կրթության, մշակույթի, սոցիալական աշխատանքի, տարածքային կառավարման, էկոնոմիկայի և ներդրումների բնագավառներում: Մեր բոլոր մասնակիցներն իրենց ոլորտներում հիանալի մասնագետներ են: Մասնակիցների մեծ մասը՝ մոտ 70 տոկոսը, հայրենադարձվելու որոշում են  կայացրել, մի մասը  կմնա պետական համակարգում, իսկ մյուսը՝ աշխատանքի կանցնի մասնավոր ոլորտներում»,- ասաց նա:

Սինանյանը նշեց, որ ծրագրի մասնակիցները, գործունեություն են ծավալել պետական համակարգում  ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների և հնարավորություն են  ունեցել ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականության ու ծրագրերի մշակման գործում: 

«Մենք մասնակիցներին ընտրել ենք հատուկ չափորոշիչներով՝ անձը պետք է ունենար մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան, պատրաստ լիներ մեկ տարի բնակվել և աշխատել Հայաստանում»,- ասաց Սինանյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ընդգծեց, որ այն մասնագիտական և մարդկային ռեսուրսը, որը ծրագիրը տալիս է՝ Հայաստանը դրա կարիքը շատ ունի: «իԳործ» ծրագիրը նաև փորձի փոխանակման և նոր մշակույթի ներդրման լավ հնարավորություն է:

Ռուսաստանում ծնված և երկար տարիներ ապրած Վահան Մկրտչյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ այս ծրագիրը ամենալավ միջոցն էր վերադառնալ հայրենիք: «Ես ծրագրի միջոցով աշխատում էի Երևանի քաղաքապետարանում: Այն ինձ տվեց մեծ շրջապատ, կապեր, ընկերներ և թույլ տվեց հասկանալ, թե Հայաստանի կառավարությունն այսօր ինչպես է աշխատում»,-ասաց Վահան Մկրտչյանը:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am