Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Փյունիկ»-ի նոր կիսապաշտպանը Հյուսիսային Մակեդոնիայից է

«Փյունիկ»-ի նոր կիսապաշտպանը Հյուսիսային Մակեդոնիայից է

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկ»-ը նոր համալրում ունի: Թիմին է միացել 32-ամյա հյուսիսմակեդոնացի կիսապաշտպան Ստեֆան Սպիրովսկին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Սպիրովսկին նախկինում հանդես է եկել հյուսիսմակեդոնական «Պելիստերում», «Ռաբոտնիչկիում», «Վարդարում», սերբական «Բորաց Չաչակում», բուլղարական «Բերոեում», հունգարական «Ֆերենցվարոշում», իսրայելական Թել Ավիվի «Հապոելում», կիպրոսյան «ԱԵԿ Լառնակայում» և ուկրաինական «Մարիուպոլում»։ Նրա վերջին թիմը եղել է հունգարական ՄՏԿ-ն։

Հյուսիսմակեդոնացի կիսապաշտպանը Սկոպյեի «Վարդարի» կազմում 3 անգամ անընդմեջ (2014/15, 2015/16 և 2016/17թթ․) դարձել է Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոն և մեկ անգամ՝ Սուպերգավաթակիր (2015թ․)։ 2018/19թթ․ մրցաշրջանում նա «Ֆերենցվարոշի» հետ նվաճել է Հունգարիայի չեմպիոնի կոչումը։

2016/17թթ․ մրցաշրջանի արդյունքներով Ստեֆան Սպիրովսկին ճանաչվել է Հյուսիսային Մակեդոնիայի տարվա լավագույն խաղացող։

2017/18թթ․ մրցաշրջանում 32-ամյա կիսապաշտպանը «Վարդարի» հետ՝ Հյուսիսային Մակեդոնիայի պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Եվրոպա Լիգայի խաղարկության ուղեգիր, որից հետո նա տեղափոխվել է Հունգարիայի ամենատիտղոսակիր ակումբ՝ «Ֆերենցվարոշ»։ Ընդ որում, այդ ժամանակահատվածում «Վարդարում» նրա թիմակիցներն էին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ՝ Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը։

Սպիրովսկին խաղացել է իր երկրի Մ-17, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում, իսկ 2011թ․-ից հանդես է եկել Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականում և անցկացրած 52 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։ Նա ընդգրկված էր Եվրո-2020-ում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի կազմում և մասնակցել է խմբային փուլի` Ուկրաինայի հավաքականի դեմ հանդիպմանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am