Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Լիբանանի խորհրդարանը հինգշաբթի օրը երկրի նոր նախագահ կընտրի

Լիբանանի խորհրդարանը հինգշաբթի օրը երկրի նոր նախագահ կընտրի

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի խորհրդարանը սեպտեմբերի 29-ի նիստում պլանավորում Է նոր նախագահ ընտրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է NBN հեռուստաալիքը:

«Ներկայացուցիչների պալատը նիստի Է հրավիրվում սեպտեմբերի 29-ին ժամը 11:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին)՝ հանրապետության նախագահի ընտրությունների համար»,-հեռուստաալիքը մեջբերում Է անում խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի ստորագրությամբ փաստաթղթից: 2016 թվականի հոկտեմբերից Լիբանանը գլխավորում Է 88-ամյա Միշել Աունը:

Քվորումի բացակայության նկատառումով այն ժամանակ խորհրդարանին հարկավոր էր առնվազն 45 նիստ՝ նախագահ ընտրելու համար:

Լիբանանի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարան) ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 15-ին սուր տնտեսական ճգնաժամի ֆոնին, ընտրություններին արդյունքներով՝ «Հըզբոլլահ» շիա շարժումը եւ նրա զինակիցները զրկվել են մեծամասնությունից:

Լիբանանն արդեն երկու տարուց ավելի գտնվում Է խորը ֆինանսա-տնտեսական ճգնաժամի մեջ, որն ուղեկցվում Է քաղաքական ու հասարակական լարվածությամբ:

Ճգնաժամի ֆոնին գործնականում լիովին կաթվածահար վիճակում Է հայտնվել բանկային համակարգը, ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել Է ավելի քան 20 անգամ: Արդյունքում բնակչության ավելի քան 70 տիոկոսը հայտնվել Է աղքատության շեմին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am