Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 615,5 միլիոնը

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 615,5 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 27-ի առավոտվա դրությամբ կազմել է 615 միլիոն 555 հազար 415: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 538 հազար 310 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան:

Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 96 միլիոն 116 հազար 204 եւ 1 մլն 0560 հազար 789, Հնդկաստանում՝ 44 միլիոն 575 հազար 473 եւ 528 հազար 562, Ֆրանսիայում՝ 35 միլիոն 381հազար 526 եւ 156 հազար 6000, Բրազիլիայում՝ 34 միլիոն 638 հազար 288 եւ 685 հազար 835, Գերմանիայում՝ 33 միլիոն 041 հազար 332 եւ 1498 հազար 576 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 26-ի առավոտվա դրությամբ կազմել Է 839,2: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3232, Հնդկաստանում՝ 376, Բրազիլիայում՝ 3185, Ֆրանսիայում՝ 2363, Գերմանիայում՝ 1783, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am