Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արցախի ապագայի բանալու մի մասն Արցախի, մյուսը՝ Հայաստանի ժողովրդի ձեռքում է. Քոչարյան

Արցախի ապագայի բանալու մի մասն Արցախի, մյուսը՝ Հայաստանի ժողովրդի ձեռքում 
է. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ապագայի բանալու մի մասն Արցախի, մյուսը՝ Հայաստանի ժողովրդի ձեռքում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին  մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Արցախի ապագայի բանալին Արցախի ժողովրդի ձեռքերում է: Դա այդպես է հիմա, դա այդպես է եղել 1992 թվականին, երբ մեր վիճակը ավելի լավ չէր: Ուղղակի հիշեք, թե ինչպիսի վիճակ էր: Այո, Արցախի ժողովրդի ձեռքում է այդ բանալին:  Արցախի էլիտան գնալո՞ւ է Ադրբեջանի հետ համագործակցելու, թե՞ պատրաստ է պայքարելու: Այդ բանալու մի մասն էլ Հայաստանի ժողովրդի ձեռքում է: Հայաստանի ժողովուրդը կպարտադրի՞ իշխանություններին որոշակիություն մտցնել Արցախի վերաբերյալ իրենց մոտեցումներում, թե՞ ոչ»,- ասաց Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով՝ եթե ժողովուրդը պատրաստ է պայքարել, ուրեմն դեռ հավանականություն կա ստեղծված իրավիճակը գոնե կանգնեցնելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am