Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ իր մուտքը Հայաստան արգելվել է

Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ իր մուտքը Հայաստան արգելվել է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: RT հեռուստաընկերության և Россия сегодня գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ իր մուտքը Հայաստան արգելվել է:

Մարգարիտա Սիմոնյանն այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

Սիմոնյանը գրել է, որ Հայաստանի ղեկավարությունն արգելել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ՝ շեշտելով, որ իր մուտքը նույնպես արգելվել է:

Հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ արգելվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան: Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը ԱԺ ղեկավարության անունից գրություն է ուղարկել Զատուլինին, որում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության հասցեին նրա վերջին  հրապարակային հայտարարությունները վնասում են երկու  պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am