Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Դեսպան Շաքարյանը Կոստա Ռիկայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը

Դեսպան Շաքարյանը Կոստա Ռիկայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասի 
տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դեսպան Արմելլա Շաքարյանը հոկտեմբերի 25-ին իր հավատարմագրերն է հանձնել Կոստա Ռիկայի նախագահ Ռոդրիգո Չավեսին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունից, նշելով, որ պաշտոնական արարողությանը հաջորդող առանձնազրույցի ընթացքում դեսպանը նախագահ Չավեսին հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու Կոստա Ռիկայի հետ հարաբերությունները՝ երկկողմ հետաքրքություն ներկայացնող բնագավառներում։

Դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակն՝ ընդգծելով միջազգային հանրության կարևոր դերը խաղաղություն հաստատելու գործում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am